Տեխնոլոգիա


Հերմետիկ մարտկոցների նոր տեսակը թիթեղների արանքում պարունակում է «ներծծված ապակե դրոցներ (տակդիրներ) կամ AGM: Սա բորասիլիկատային ապակուց պատրաստած հատակ է՝ շատ մանր թելիկներով: Այս տիպի մարտկոցներն ունեն գելային մարտկոցների բոլոր առավելությունները, սակայն կարող են ավելի մեծ բեռ կրել: Կան նաև այսպես կոչված «քաղցած էլեկտրոլիտ» տիպի մարտկոցներ, որոնց հատակը հագեցած է 95%-ով, ամբողջությամբ ներծծված չէ: Սա նշանակում է, որ թթուն չի թափվի, անգամ եթե մարտկոցը կոտրվի:


AGM մարտկոցներն ունեն որոշ առավելություններ գելային և թաց մարտկոցների հանդեպ՝ արժենալով մոտավորապես նույն գինը, ինչ գելայինները։
Քանի որ ամբողջ թթուն պարունակվում է ապակե դրոցների մեջ, ապա այն չի կարող թափվել, անգամ եթե մարտկոցը կոտրվի: Սա նշանակում է նաև, որ այն վտանգավոր նյութերի շարքին չի դասվում, հետևաբար ունի տեղափոխման ավելի ցածր գին: Ավելին, քանի որ մարտկոցի մեջ չկա հեղուկ, որը կարող է սառչել ու ընդարձակվել, այն գրեթե չի վնասվում նույնիսկ գերսառեցումից:
Գրեթե բոլոր AGM մարտկոցները վերամիավորված են, ինչը նշանակում է, որ թթվածինը և ջրածինը միանում են մարտկոցի ներսում: Դրանք օգտագործում են թթվածնի գազաֆազային տեղափոխումը դեպի բացասական թիթեղ, որպեսզի լիցքավորելիս վերամիավորվեն ջրի և կանխեն էլեկտրոլիզի հետևանքով ջրի կորուստը: Վերամիավորումը սովորաբար ունի  99+%  արդյունավետություն, այնպես որ ջուր գրեթե չի կորչում:
Լիցքավորման լարումները նույնն են բոլոր ստանդարտ մարտկոցների համար, հատուկ կարգավորումների կարիք, անհամապատասխան լիցքավորիչների խնդիր չկա: Քանի որ ներքին դիմադրությունը շատ ցածր է, մարտկոցը չի տաքանում անգամ լիցքավորման և լիցքաթափման շատ բարձր հոսանքների դեպքում:


AGM մարտկոցներն ունեն շատ ցածր ինքնալիցքաթափում՝ 1-3% մեկ ամսվա մեջ: Սա նշանակում է, որ այս մարտկոցները կարող են շատ ավելի տևական մնալ պահեստավորված, առանց լիցքավորման, քան ստանդարտ մարտկոցները: Dream-ի մարտկոցները կարելի է լիովին վերալիցքավորել (95% և ավել), նույնիսկ 30 օր լիովին լիցքաթափված լինելուց հետո:
AGM մարտկոցները չունեն հեղուկ, որը կարող է թափվել, հետևաբար անգամ շատ մեծ գերլիցքավորման դեպքում ջրածնի արտազատումը ցածր է, քան դրա առավելագույն արժեքը՝ 4%, որ նախատեսված է ինքնաթիռների և փակ տարածքների համար: AGM մարտկոցների թիթեղները կիպ են տեղադրված, ամրացված են հուսալի և կարող են կրել հարվածներն ու տատանումներն ավելի լավ, քան ցանկացած այլ ստանդարտ մարտկոց:

TPPL-ը կապար-թթվային մարտկոցների կատարելագործված ձև է, որն ունի որոշ առավելություններ AGM տեխնոլոգիայի հանդեպ: Նախ և առաջ, TPPL մարտկոցներն ունեն արագ լիցքավորման հնարավորություն:

Կախված լիցքավորման հոսանքից և լարումից՝ սրանց հնարավոր է ամբողջովին վերալիցքավորել 2.5 ժամվա ընթացքում:

TPPL մարտկոցներն ունեն 15 տարվա կյանքի տևողություն, մինչդեռ հեղուկ էլեկտրոլիտով մարտկոցները սովորաբար ունեն 3-ից 5 տարվա կյանքի տևողություն: Հայտնի է, որ AGM մարտկոցները ծառայում են 5-ից 10 տարի: Չնայած TPPL տեխնոլոգիան այնքան կոմպակտ չէ, ինչքան լիթիում-իոնայինը, կարող է ապահովել էներգիայի բարձր խտացում:

TPPL մարտկոցներն ունեն ավելի բարձր էներգոակտիվություն, քան AGM տեխնոլոգիան: Նրանք կարող են հասնել էներգիայի 43% նվազեցման՝ լողացող հոսանքի պահանջներն իջեցնելով: Այս մարտկոցները կարող են աշխատել ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչը նույնպես նվազեցնում է օդորակման էներգիայի ծախսերը: